12/24/2025

«Օրակարգ»-ի աշխատողներն ազատվել են աշխատանքից․ նրանք վստահ են, որ նոր ղեկավարությունը տեղ է բացում իր թիմի համար

«Օրակարգ»-ի աշխատողներն ազատվել են աշխատանքից․ նրանք վստահ են, որ նոր ղեկավարությունը տեղ է բացում իր թիմի համար

«Հրապարակ» թերթը գրում է․ « Թավշյա հեղափոխությունը հասել է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրին: Լրատվականի աշխատողների ականջին սիրո եւ համերաշխության խոսքեր շշնջալով՝ ղեկավարությունը սկսել է ազատվել նրանցից: «Օրակարգի» տնօրեն Արտակ Հերիքյանից եւ քաղաքական-վերլուծական ծրագրերի ղեկավար Հարություն Հարությունյանից հետո հերթը հասել է լրագրողներին: Մեկ խմբագիր ազատվել է, 5-6 լրագրողի ասվել է, որ դիմում գրեն: «Հիմնավորում չկա, ասում են՝ կրճատումներ են»: Աշխատանքը կորցրել են նաեւ 3 մոնտաժող, չնայած նախկին կազմը հազիվ էր հասցնում գործը: Մեզ պատմեցին, որ մոնտաժողներից ազատվելու «քաղաքակիրթ» ձեւ են գտել: «Լրագրողներին թերթիկներ են բաժանել, որ 5 բալի սահմաններում գնահատեն մոնտաժողների աշխատանքը: Ով քիչ միավոր է հավաքել, դուրս է մնացել: Ստացվում է՝ մոնտաժողին վատություն է արել ոչ թե ղեկավարությունը, այլ իր հազար տարվա գործընկերը»: Ազատված աշխատակիցները վստահ են, որ նոր ղեկավարությունը տեղ է բացում իր թիմի համար»: 

armlur.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: