12/24/2025

«Անվճար ջրի երկիր». ավելի քան 7 մլն հետևորդ ունեցող հայտնի բլոգերը հրապարակել է Հայաստանի մասին տեսանյութ

«Անվճար ջրի երկիր». ավելի քան 7 մլն հետևորդ ունեցող հայտնի բլոգերը հրապարակել է Հայաստանի մասին տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի բլոգեր Nas Daily-ն, ով այս օրերին Հայաստանում է, հրապարկել է մեկ րոպեանոց տեսանյութ «Անվճար ջրի երկիր Հայաստան» խորագրով:

«Ողջույններ բոլորին նոր երկրից: Շատերը, հավանաբար, չգիտեն Հայաստանի մասին: Այստեղ անցկացված իմ առաջին օրվանից ուզում եմ ձեզ հետ կիսվել տպավորություններով, նրանք ինչ-որ բան տարբեր կերպ են անում… հատկապես, երբ խոսքը վերաբերում է ջրին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է բլոգերը:

Բլոգերը հուլիսի 14-ին իր էջում գրառում է կատարել Հայաստան ժամանելու վերաբերյալ և  նշել, որ նպատակ ունի տեսանյութ նկարահանել և կոչ է արել քաղաքացիերին հավաքվել Կասկադում և մասնակցել նկարահանումներին:

Nas Daily բլոգերը ունի 7 մլն-ից ավելի հետևորդ: Նա 7-10 օր անցկացնելու է Հայաստանում և նկարահանելու է տեսանյութեր:

Հայտնի բլոգերը Հայաստան է եկել ՀՀ քաղաքավիացիայի գլխավոր վարչության և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ: Առաջիկայում ևս կհրավիրվեն ճանաչված բլոգերներ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: