Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ անդրադարձ է կատարվել նաեւ մարզերի տարածքով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ճամփեզրերին կառուցման (վերանորոգման, բարելավման) ենթակա հասարակական զուգարանների նվազագույն քանակի սահմանման եւ գիշերային ժամերին (ժամը 23.00-ից մինչեւ 7.00-ն) հրավառությունները բացառելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելուն ուղղված խնդիրներին։
Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձարարել է հավատարիմ մնալ «Մաքուր Հայաստան» ծրագրի հիմքում դրված գաղափարներին եւ հետեւողական լինել ծրագրի արդյունավետ իրականացման հարցում, սերտ համագործակցել ոստիկանության հետ զբոսաշրջային եւ պատմամշակութային հուշարձանների տարածքներում պատշաճ բնապահպանական միջավայր ապահովելու համար, ստուգել համայնքների կողմից ներկայացվող 2019 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկման հիմքում դրվող հողի հարկի եւ գույքահարկի հաշվարկային (ելակետային) տվյալների արժանահավատությունը։
Նախարարը մարզպետներին նաեւ հորդորել է համայքներում կյանքն աշխուժացնելու նպատակով ակտիվ բացատրական աշխատանքներ տանել սուբվենցիոն ծրագրերի դրական ազդեցությունների շուրջ, ինչպես նաեւ քննարկել եւ առաջիկայում առաջարկություններ ներկայացնել մարզերի տարածքով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ճամփեզրերին հասարակական զուգարաններ կառուցելու տեխնիկական հնարավորությունների մասին։
haynews.am