01/13/2025

Վարչապետն Արամ Մանուկյանին համարում է նորագույն պատմության մեծագույն առաքյալներից մեկը. Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց արձանի բացմանը

Վարչապետն Արամ Մանուկյանին համարում է նորագույն պատմության մեծագույն առաքյալներից մեկը. Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց արձանի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Արամ Մանուկյանը լիարժեք է կատարել իր առաքելությունը՝ գտնել հաղթանակ պարտությունների մեջ, և այդ առաքելությունը սերմանել այս հողի մեջ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարչապետը նման տեսակետ հայտնեց հուլիսի 17-ին՝ Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը:

 

 

 

Թերևս սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ի դեմս Արամ Մանուկյանի, գործ ունենք մեր նորագույն պատմության մեծագույն առաքյալի հետ: Նա ծնվեց իրականացնելու մի մեծ առաքելություն և իրագործեց այն: Դա իսկապես մեծագույն առաքելություն է՝ գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել հույս հուսահատության հեղեղի մեջ, գտնել ուժ, երբ թվում է՝ թևերդ թուլացած են և ծնկներդ ծալված են: Արամ Մանուկյանը լիարժեք կատարեց իր առաքելությունը, նա երբեք չապրեց իր, իր ընտանիքի կամ հարազատների համար, նա ապրեց իր ժողովրդի համար, պայքարեց ու հաղթեց իր ժողովրդի համար: Նա մահացավ իր գաղթած, կոտրված անտուն ժողովրդից իրեն փոխանցված հիվանդության արդյունքում և ամբողջացրեց իր առաքելությունը»,-ասաց Փաշինայանը:

Վարչապետի կարծիքով՝ Արամ Մանուկյանն այդ առաքելությունն իր գոյությամբ սերմանել է այս հողի մեջ: Վարչապետ Փաշինյանը նկատեց՝ մեծ հավանականությամբ նա քայլել է այն տեղով, որտեղ հիմա կանգնած են բոլորը:

«Մենք ունենք մեր առաքելությունը: Պետական, հանրային այրերի, ՀՀ քաղաքացիների առաքելությունն է՝  լինել արժանի Արամ Մանուկյանին, նրա առաքինությանը եւ ապրել այնպես, որ իրավունք ունենալ ամեն անգամ նրա արձանի դիմացով անցնելիս նայել ուղիղ նրա աչքերի մեջ և ասել, որ  տերն ենք իր առաքելության, իր գործը կիսատ չէ: Նրա հաղաթնակը կենդանի է»,-ասաց վարչապետն ու հավելեց՝ հայ ժողովուրդը հաղթնակած է հավիտյան: 

Արամ Մանուկյանի արձանը տեղադրվել է Արամի և Նալբանդյան փողոցների հարող տարածքում: Արամ Մանուկյանը եղել է  Հայատանի առաջին հանրապետության պետական, հասարակական գործիչ, ներքին գործերի նախարար, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։ Ղեկավարել է Վանի ինքնապաշտպանությունը, եղել է Վանի նահանգապետ, Հայաստանի հանրապետության կառավարության անդամ։

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: