02/03/2025

Դավիթ Տոնոյանը 102-րդ ռազմաբազայի հրամանատարի եւ ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի հետ կքննարկի Փանիկի դեպքերը. խոսնակ

Դավիթ Տոնոյանը 102-րդ ռազմաբազայի հրամանատարի եւ ՌԴ դեսպանատան ռազմական կցորդի հետ կքննարկի Փանիկի դեպքերը. խոսնակ

Նախապատրաստվում է հանդիպում  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի, ՌԴ դեսպանատան ռազմական գծով կցորդի միջեւ՝ Շիրակի մարզի Փանիկ գյուղում կատարավածը քննարկելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

§Հնարավոր է՝ հանդիպմանը ներկա լինի նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Հանդիպմանը կքննարկվի ռուսական ռազմաբազայի կողմից՝ Շիրակի մարզի Փանիկ համայնքին մոտ առանց զգուշացման զորավարժություններ անցկացնելու հարցը¦,- ասաց մամուլի խոսնակը:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօրհանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպը:

Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն է խնդրել եւ նշել, որ միջադեպը անփութության արդյունք է եղել, այսուհետ նման բացթողում իրենց աշխատանքներում չի լինի:

Փանիկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ռազմաբազայի հրամանատարությունը ծառայողական քննություն է սկսելու:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: