12/24/2025

Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ ցանկացած կառուցողական շփում․ Զախարովա

Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ ցանկացած կառուցողական շփում․ Զախարովա

Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև ցանկացած կառուցողական շփում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Բրյուսելում։

«Մենք չենք մեկնաբանում երկկողմ հանդիպումները, որոնք տեղի են ունենում առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության։ Սակայն, հաշվի առնելով, որ ՌԴ-ն ներգրավված է այս թեմայում, ԵԱՀԿ Մինսկի խումբ եւ այլն, կասեմ՝ մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի ընդհանուր նպատակին եւ հակամարտության կարգավորմանը: Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ կողմերը գնահատում են որպես քայլ՝ ուղղված ամբողջական կարգավորմանը կամ թեկուզ երկխոսության շարունակությանը»,-նշել է Զախարովան։   

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: