01/13/2025

Քրիստինե Պետրոսյան. «Ընդերքի հարստությունը վայելում են սեփականատերերը, իսկ կապանցիներին բաժին է հասնում աղտոտված օդը»

Քրիստինե Պետրոսյան. «Ընդերքի հարստությունը վայելում են սեփականատերերը, իսկ կապանցիներին բաժին է հասնում աղտոտված օդը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ Կապանում կայացած հանդիպմանը չէր կարող շրջանցվել բնապահպանական թեման: Զոհված ազատամարտիկի դուստր Քրիստինե Պետրոսյանի հարցը նվիրված էր հենց մարզի բնապահպանական ոլորտին: 

-Մեր մարզում, մասնավորապես, Կապանի տարածաշրջանում բնապահպանական խնդիրները հետին պլան են մղված: Ընդերքի հարստությունը վայելում են սեփականատերերը, իսկ կապանցիներին բաժին է հասնում աղտոտված օդը: Ինչպե՞ս պիտի լուծվի Կապանի տարածաշրջանի պոչամբարների հարցը, քանզի մեզանում տարածում ունեն ուռուցքային հիվանդությունները, նաեւ երեխաների շրջանում:

-Նիկոլ Փաշինյան. Շնորհակալ եմ հարցի համար: Հայաստանի բոլոր մետաղական հանքերում կառավարությունը, բնապահպանական տեսչությունն իրականացնելու են ստուգումներ: Եթե պարզվի որեւէ մետաղական հանք կամ պոչամբար գործում է բնապահպանական կանոններից դուրս, ապա համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, օրենքով սահմանված կարգով դրանց առջեւ պահանջ կդրվի, որպեսզի իրենց ամբողջ գործունեությունը համապատասխանեցնեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Ես այս խնդրում որեւէ ձեւով կաշկանդված չեմ: Մենք հայտարարել ենք, որ բնապահպանության ոլորտը 100 տոկոսով պիտի համապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ բնապահպանական կանոններին: Կարծում ենք՝ որեւէ մեկը չի կասկածում, որ այդպես էլ լինելու է, առավել եւս՝ ձեր աջակցությամբ:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: