01/13/2025

Մեղրեցին այսօր չի օգտվում բնական գազից, հեղուկ գազի հարցում դժվարություններ կան

Մեղրեցին այսօր չի օգտվում բնական գազից, հեղուկ գազի հարցում դժվարություններ կան

Թեպետ Իրան- Հայաստան գազատարն անցնում է Մեղրիով, բայց մեղրեցին ցայսօր չի օգտվում բնական գազից, մանավանդ հնարավորություն չունի ձմռան ամիսներին իր բնակարանը տաքացնել կապույտ վառելիքով: Միակ սփոփանքը մնում է հեղուկ գազից օգտվելը, բայց այդ հնարավորությունն էլ հեշտությամբ չի տրվում մեղրեցուն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մեղրի այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, համայնքի տարեց բնակիչներից մեկը բարձրաձայնեց այդ խնդիրը՝ մասնավորապես նշելով, թե չի՞ լինի մի գազալցակայան էլ Մեղրիում տեղադրել: Նաեւ իր բողոքը հայտնեց հեղուկ գազի գնից: 

Խնդրո առարկայի առնչությամբ հանրապետության վարչապետը պատասխանեց. «Գիտեմ, որ Մեղրիում գազ չկա, բայց եթե սկսենք զբաղվել այդ խնդրի լուծմամբ, պիտի խորանանք դրա պատճառների մեջ: Կուսումնասիրենք եւ կտեսնենք պրոբլեմն ինչում է, որ «հա»-ն էլ հիմնավորված լինի, «չէ»-ն էլ, որ հասկանանք, թե ինչն է պատճառը, որ այդ վիճակն է ստեղծվել: Գնի հարցով էլ կզբաղվենք, թե ինչու է այդպես, վաճառող կազմակերպություններով էլ կզբաղվենք, տեսնենք՝ ինչքան հարկ են վճարել, ինչքան աշխատող ունեն, նրանց գրանցե՞լ են, թե՞ ոչ:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: