02/01/2025

Համացանցում է հայտնվել ամերիկյան ռազմական նավի կործանման տեսանյութը

Համացանցում է հայտնվել ամերիկյան ռազմական նավի կործանման տեսանյութը

Հավայան կղզիներից ոչ հեռու անցկացված ԱՄՆ եւ նրա դաշնակիցների զինված ուժերի միջազգային վարժանքների ժամանակ ջրասույզ են արել դուրս գրված ամերիկյան դեսանտային USS Racine նավը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Վարժանքների համաձայն՝ USS Racine-ը, որը գնակոծման վայր է բերվել քարշակով, հայտնաբերվել է Ճապոնիայի ԶՈՒ հետախուզական օդանավի կողմից: Դրանից հետո նավի վրա կրակել են ճապոնական էսմինեցները եւ ամերիկյան առափնյա հրթիռային համալիրները, որոնք թիրախի վրա 15 հրթիռ են արձակել: Այսպիսի համազարկից հետո նավի վրա մեծ ճեղք է առաջացել, իսկ նավամբարում հրդեհ է բռնկվել, սակայն USS Racine-ը նախկինի պես շարունակել է ջրի վրա մնալ: Այնուհետեւ նավին հարվածել է ԱՄՆ ՌԾՈՒ Los Angeles դասի ատոմային սուզանավը Mk 48 տորպեդով, որի հետեւանքով նավը քթամասում կիսվել է եւ 1 ժամ հետո Խաղաղ օվկիանոսի հատակն իջել: 

YN.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: