03/07/2025

ՀԱԷԿ-ում պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները կավարտվեն օգոստոսի 1-ին

ՀԱԷԿ-ում պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները կավարտվեն օգոստոսի 1-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը քննարկեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» (ՀԱԷԿ) ՓԲԸ-ում` 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակում անհրաժեշտ ապրանքներն ու ծառայություններն անմիջապես արտադրողներից և մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն տալու հարցը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ «ՀԱԷԿ»-ում հունիսի 1-ից սկսվել են  2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները (ՊՆՎ), որի ավարտը նախատեսված է մինչև 2018թ. օգոստոսի 1-ը: «ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը էներգոհամակարգին կբերի շուրջ 220 մլն դրամի վնաս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արթուր Գրիգորյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց ՀԱԷԿ-ի գնումների գործընթացով և նշեց, որ մի քանի օր առաջ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում այս ուղղությամբ որոշ հարցեր դեռևս բաց են մնացել:  Նա առաջարկեց որոշմանը հավանություն տալ լրացուցիչ քննարկումից հետո միայն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: