02/01/2025

Հայաստանում սկսվեցին լեռներում ռուսական ռազմակայանի զինծառայողների «գոյատեւման» դասընթացները

Հայաստանում սկսվեցին լեռներում ռուսական ռազմակայանի զինծառայողների «գոյատեւման» դասընթացները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել Է ռուսական ռազմակայանում պայմանագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների ինտենսիվ պատրաստությունը՝ լեռնային-անտառապատ տեղանքում «գոյետեւման» մեթոդիկայով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքներն անցկացնում են տեսական եւ գործնական պատրաստության վարչության սպաները:

Տեսական պարապմունքներում զինծառայողները կյուրացնեն նոր ուղեցույց փաստաթղթերը, բավարարման նորմաները, միավորման սպառազինության մեջ առկա արդի սպառազինության, ավիացիոն տեխնիկայի մարտավարական-տեխնիկական բնութագրերը:

Գործնականում օրվա ցերեկ եւ գիշեր ժամանակ զինծառայողները կհանձնեն մարական պատրաստության հիմնական առարկաների ավելի քան 100 նորմատիվներ, ինչպես նաեւ կստանան ձեռնամարտի, դանակակռվի, անծանոթ տեղանքում ճամբար խփելու եւ «Էքստրեմալ» շոգ կլիմայական պայմաններում «գոյատեւման» փորձ՝ «Ռատնիկ» արդի հանդերձանքի եւ առձեռն միջոցների օգտագործմամբ: Անդրկովկասի լեռնային-անտառապատ տեղանքում հատուկ մարտավարական պարապմունքներին մասնակցում են ավելի քան 200 զինծառայողներ, այդ թվում իգական սեռի 30 տոկոսը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: