02/01/2025

Կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների

Կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից մինչև 2020 և 2022 թվականների ամառային զորակոչը տարկետում տվեց կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տարկետում ստացող ուսանողների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Նրանք ուսուցում են ստանում ինչպես հայաստանյան բուհերում, այնպես էլ Չիկագոյի, Քեմբրիջի, Բերքլիի, Լիոնի, Վոթերլոյի համալսարաններում, Լոնդոնի կայսերական քոլեջում և այլ հայտնի ուսումնական հաստատություններում:

Որոշման նպատակն է ապահովել գիտության և կրթության բնագավառների բնականոն գործունեությունը և զարգացումը, այդ բնագավառներում ներդրում ունեցող քաղաքացիներին իրենց գործունեությամբ անընդմեջ զբաղվելու հնարավորությունների իրացումը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: