02/01/2025

Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, պետք է ունենա նոր նախարար, ես կողմ եմ 12-ամյա կրթությանը. ԿԳ նախարար

Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, պետք է ունենա նոր նախարար, ես կողմ եմ 12-ամյա կրթությանը. ԿԳ նախարար

Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ տասնամյա կրթությանը, պետք է ունենա կրթության և գիտության նոր նախարար, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Ես կողմ եմ 12-ամյա կրթությանը և հասարակության այդ հատվածին չեմ ասում կարճ ժամանակում, բայց մեկ, երկու, երեք տարում կհամոզեմ, որ 12-ամյա կրթությունը լավ համակարգ է», - ասաց նա:

Անդրադառնալով իր գրառմանը՝ ըստ որի՝ նախկինում որոշ բուհեր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով, Արայիկ Հարությունյանն ասաց, որ բանկերի անուններ չի տալու:

Նա ասաց, որ նախկինում իրեն ևս փորձել են ուղղորդել, սակայն նա այլ բանկից է օգտվել:

«Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից և չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից», - ընդգծեց ԿԳ նախարարը։

aysor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: