Առողջապահության նախարարությունը խախտումներ է հայտնաբերել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նշենք, որ կենտրոնի ղեկավարը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է՝ Արա Մինասյանը։
Մասնավորապես, ըստ Արսեն Թորոսյանի, բուժում չստացած հիվանդների համար պետությունից գումարներ են գանձվել։ Խոսքն այս դեպքում 300 միլիոն դրամի կամ ավելի քան 600 հազար դոլարի մասին է:
Թորոսյանը տեղեկացրեց, որ խախտումների մասին փաստերն ուղարկել են Գլխավոր դատախազություն:
«Խախտումների մասին հաղորդագրությունն արդեն ուղարկվել է դատախազություն՝ պարզելու համար արդյոք կա՞ն քրեական գործի տարրեր», - ասաց նախարարը։
azatutyun.am