02/01/2025

Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց Ռուսաստանում կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացման օրինագիծը

Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց Ռուսաստանում կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացման օրինագիծը

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունեց երկրում կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացման մասին կառավարության ներկայացրած օրինագիծը:

«Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ իշխող կուսակցությունն աջակցում է կենսաթոշակային բարեփոխումներին:

Դմիտրի Մեդվեդևի կառավարության հերթական աղմկահարույց նախաձեռնությամբ առաջարկվում է 2019 թվականից աստիճանաբար բարձրացնել կենսաթոշակային տարիքի շեմը: Ըստ օրինագծի՝ մինչև 2028 թվականը տղամարդկանց համար այդ շեմը 60 տարեկանից կհասցվի 65-ի, իսկ կանանց պարագայում մինչև 2034 թվականը կենսաթոշակային տարիքի շեմը 55-ից կհասցվի 63-ի:

Այս փոփոխությունները Ռուսաստանի տասնյակ քաղաքներում բողոքի ցույցերի առիթ են դարձել: Պետդումայի այսօրվա նիստը ևս անցել է բողոքի ակցիայի ուղեկցությամբ, որի մասնակիցները կոչ էին անում չընդունել օրինագիծը:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: