02/01/2025

Հիմա կառավարության որոշման նախագծեր եմ կարդում․ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայումս իր գիրք կարդալու մասին

Հիմա կառավարության որոշման նախագծեր եմ կարդում․ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայումս իր գիրք կարդալու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը եւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ինչպես նաեւ վարչապետի դուստրերը՝ Շուշանն ու Արփի Փաշինյանները այսօր՝ հուլիսի 19-ին մասնակցել են «Զանգակ» գրատան բացմանը։ Նրանք շրջել են գրատանը, ծանոթացել այնտեղ առկա գրականությանը։

Փաշինյանը, հարցին, թե հայ հեղինակներից ում է կարդում, նշել է, որ հերթով բոլորին կարդում է։ «2016 թվականը ինձ համար հայտարարել էի ժամանակակից հայ գրողների գործերի ընթերցանության տարի, ցավոք չշարունակեցի, բայց ահագին բան հասցրեցի կարդալ»,-նշեց վարչապետը։

Նա հայտնեց, որ թավշյա հեղափոխության ժամանակ չի հասցրել գիրք կարդալ, ուսապարկում էլ գիրք չի եղել։

Հարցին, հիմա ինչ գիրք է կարդում, Փաշինյանը կատակեց․ «Հիմա կառավարության որոշման նախագծեր եմ կարդում»։

news.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: