02/02/2025

Ավանի հոգեբուժարանում զինակոչիկները ծեծել են իրար. կան վիրավորներ

Ավանի հոգեբուժարանում զինակոչիկները ծեծել են իրար. կան վիրավորներ

Ավան հոգեկան առողջության կենտրոնում բժշկական հետազոտման մեջ գտնվող զինակոչիկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով։

Երեկ՝ հուլիսի 19-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Ավան հոգեկան առողջության կենտրոնում։ Ժամը 12։00-ի սահմանում ոստիկանության Ավանի բաժանմունքն ահազանգ է ստացել, որ նշված կենտրոնի բակում ծեծկռտուք է, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նշված վայր է մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը և պարզել, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել Երևանի բնակիչ՝ 19-ամյա Ռոբերտ Գրիգորյանի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 18-ամյա Մարտին Մանուկյանի միջև։

Նրանք ստացել են մարմնական վնասվածքներ, բայց հրաժարվել են կատարվածի մասին իրավապահներին բացատրություն տալ, ինչպես նաև հրաժարվել են դատաբժշկական ուղեգիր ստանալ։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ նշված անձինք որպես զինակոչիկներ բժշկական հետազոտություն են անցնում։

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: