02/02/2025

ԳՈՐԻՍՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԳՈՐԻՍՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը հուլիսի 16-ին աշխատանքային այցով Գորիսում էր: Մարզպետը նախ այցելեց Գորիսի բժշկական կենտրոն, այստեղ ծանոթացավ շենքային պայմաններին, բնակչությանը մատուցվող ծառայությունների որակին, բուժվող հիվանդների առողջական վիճակին,  ինչպես նաեւ կենտրոնի՝ բժշկական սարքավորումներով հագեցվածությանը:

Կ.Համբարձումյանը հանդիպեց նաեւ բժշկական կենտրոնի անձնակազմին`բուժաշխատողների հետ քննարկելով իրենց հուզող խնդիրները:

Մարզի ղեկավարն իր այցի շրջանակներում հանդիպեց նաեւ Գորիսի դպրոցների տնօրենների հետ: Հանդիպումը կրկին ճանաչողական էր, եւ մարզպետը նպատակ ուներ ծանոթանալ այս տարածաշրջանում հանրակրթության ոլորտը ղեկավարողներին:

Կրթօջախների  տնօրենները Սյունիքի մարզպետին ներկայացրեցին իրենց ղեկավարած  դպրոցներին առնչվող հիմնախնդիրները. դրանք  հիմնականում վերաբերում էին դպրոցների շենքային պայմաններին,  հրատապ նորոգումներին, մարզադահլիճների վիճակին:

Ներկայացված խնդիրները կուսումնասիրվեն մարզպետին ուղեկցող՝ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի անդամների կողմից: 

syunik.mtad.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: