02/02/2025

Ուրոլոգ Դավիթ Առաքելյանը սեփական նախաձեռնությամբ Սիսիանի ԲԿ-ում անվճար կիրականացնի տղամարդկանց միզասեռական և կանանց միզային համակարգի հետ կապված կոնսուլտացիաներ և բուժումներ

Ուրոլոգ Դավիթ Առաքելյանը սեփական նախաձեռնությամբ Սիսիանի ԲԿ-ում անվճար կիրականացնի տղամարդկանց միզասեռական և կանանց միզային համակարգի հետ կապված կոնսուլտացիաներ և բուժումներ
Երբ Սիսիանի կիրթ և թասիբով երիտասարդները համախմբված ամեն ինչ անում են Սիսիանի ԲԿ-ին ուղղված բարեփոխումներին և այդ ամենը բացառապես իրենց ուժերով։
Սիսիանցի բժիշկ Դավիթ Առաքելյանը, ով ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, այնուհետև նեղ մասնագիտացում է ստացել Կուբանի պետական բժշկական համալսարանում և Օչափովսկու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոցի հետազոտական ինստիտուտում անցնելով կլինիկական օրդինատուրան որպես ուրոլոգ, միացել է Սիսիան ԲԿ-ի զարգացմանն ուղղված քայլերին և սեփական նախաձեռնությամբ 1 ամիս անվճար կանցկացնի տղամարդկանց միզասեռական և կանանց միզային համակարգի խնդիրների հետ կապված կոնսուլտացիաներ և բուժումներ`

* սուր, քրոնիկ պրոստատիտ

* ուրետրիտ

* սուր, քրոնիկ, ռեցիդիվող ցիստիտ

* պիելոնեֆրիտ

* օրխէպիդիդիմիտ (մակամորձու և ամորձու սուր, քրոնիկ բորբոքում)

* սեռավարակներ

* էրեկտիլ դիսֆունկցիա (վաղաժամ սերմնաժայթքում, իմպոտենցիա

* շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա (ադենոմա)

* հիպերակտիվ միզապարկ

* անմիզապահություն

Հերթագրվելու համար խնդրում ենք անձնական նամակ գրել մեր էջին կամ զանգահարել 099 57 45 44 հեռախոսահամարով:

Հայ Երիտասարդ ֆբ էջից

haynews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: