02/02/2025

ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՊՈՒՐԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ

ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՊՈՒՐԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ

Կապանի Արամ Մանուկյան փողոցում կայացավ ապրիլյան պատերազմում հերոսաբար նահատակված Նորիկ Գասպարյանի հիշատակը հավերժացնող պուրակի բացման արարողություն։ Հերոսացած զավակին ի հիշատակ պուրակի բացումը նախաձեռնել էին Նորիկի հարազատները։ Հենց այստեղ էր երիտասարդ ու շնորհալի «Պարի աստղը» անցկացրել իր մանկության վառ պահերը։ Օրը պատահական չէր ընտրված․ 2016թ-ի հուլիսի 23-ին Նորիկը պետք է տուն վերադառնար, դիմավորվեր ծափողջյուններով ու ծաղիկներով։ Այսօր այդ ծաղիկները, ցավոք, դրվեցին նրա թարմ շիրմաքարին։ Մեկ րոպե լռության փոխարեն հենց ծափերով էլ հիշեցին բոլորին սիրելի Նորիկին ։ Հիշատակի արարողությանը և հուշատախտակի բացմանը մասնակցեց նաև Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: