02/02/2025

«Սասնա Ծռեր»-ը հայտնում են կուսակցություն ստեղծելու մասին. կմասնակցեն ընտրություններին

«Սասնա Ծռեր»-ը հայտնում են կուսակցություն ստեղծելու մասին. կմասնակցեն ընտրություններին

Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը ուղերձով դիմում են ժողովրդին՝ հայտնելով, որ հիմնում են կուսակցություն: Այս մասին տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

Սիրելի՛ երիտասարդ

Երկրի քաղաքական կյանքում արդյունավետ գործոն լինելու և Ազգային Ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով, Հիմնադիր Խորհրդարան կազմակերպությունը և Սասնա Ծռեր խմբավորման անդամները նախաձեռնելու են կուսակցության ստեղծման գործընթաց։ Դու ապրում ես բախտորոշ ու երժանիկ ժամանակում։ Որտեղ էլ որ հիմա լինես՝ հայրենիքում, թե արտերկրում, դու՛ ես այն կանչվածներից մեկը։ Եթե որոշել ես հետ բերել կորցրած հայրենիքն ու վերստանձնել Հայկ Նահապետի պատգամած մեր առաքելությունը, եթե անձնական երջանկությանը ու համամարդկային արժեքներին ու բարձրունքներին ձգտում ես ազգայինի համատեքստում և ազգայինի միջոցով, կարող ես մեր հետ միասին մասնակիցը լինել առաջիկայում սպասվող մեր նախաձեռնությանը լրացնելով հետևյալ հայտը։  

Ժիրայր Սեֆիլյան

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող 

Վարուժան Ավետիսյան

Սասնա Ծռեր խմբավորման մամլո խոսնակ

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: