10/16/2026

Սյունիքում ու Գեղարքունիքում կիրականացվի վթարային ջրանջատում

Սյունիքում ու Գեղարքունիքում կիրականացվի վթարային ջրանջատում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի24-ին կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը

1. ժամը 09.00-18.00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի՝ Ռ. Մինասյան փողոցի, Հ. Ավետիսյան փողոցի 1,1ա, Շահումյան փողոցի 38, 39, 39բ համարների, Սպանդարյան փողոցի և նրբանցքների, Երկաթուղայինների 5-րդ նրբանցքի, Դավիթ-Բեկ և Մուշեղ Հարությունյան թաղամասերի,

2. ժամը 08.30-18:00-ն՝ Գեղարքունիքի մարզի` Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ գյուղերի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից,  ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: