02/02/2025

Բարեկամավանի ուղղությամբ հակառակորդը կրակ է արձակել. ներկայումս իրավիճակը հանգիստ է

Բարեկամավանի ուղղությամբ հակառակորդը կրակ է արձակել. ներկայումս իրավիճակը հանգիստ է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով լուրջ վնասներ չկան: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ներկայում իրավիճակը հանգիստ է: 

«Բարեկամավանի ուղղությամբ կրակոցները եղել են հուլիսի 22-ին, երեկոյան 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում: Կրակոցները եղել են հրաձգային զինատեսակներից: Որևէ լուրջ բան չկա: Իրավիճակը հանգիստ է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: