02/02/2025

Չեք կարող Արցախի Հանրապետությունում գտնել մի այնպիսի պաշտոնյայի որդու, ով ծառայած չլինի. Լևոն Մնացականյան

Չեք կարող Արցախի Հանրապետությունում գտնել մի այնպիսի պաշտոնյայի որդու, ով ծառայած չլինի. Լևոն Մնացականյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները և, առհասարակ, բոլոր նորակոչիկները երջանիկ են, որ ծառայում են Արցախում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 24-ին բանակային տարվա առաջին կիսամյակի ամփոփմանն ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

Նա շեշտեց, որ Փաշինյանի և Տոնոյանի որդիները ֆիզիկապես պատրաստված են, բայց նրանց ծառայության մասին շատ բան չի կարող ասել:

«ՀՀ վարչապետի և ՊՆ նախարարի որդիները ծառայում են այնպիսի զորամասում, որ, հնարավոր է, խնդիր կատարեն նաև առաջնագծում, բայց մենք դա չենք բարձրաձայնում և դա նպատակահարմար չենք համարում, քանի որ այդ տեղեկությունը կարող է ավելորդ լարվածություն ստեղծել տվյալ ուղղությամբ»,-ընդգծեց Մնացականյանը:

Նրա խոսքով` Արցախի նախագահի որդին, իր որդին, ԱՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանի որդին, մի շարք մարզպետների որդիներ, անվտանգության ծառայության նախկին պետի որդին, դատախազի որդին, քաղաքապետների, հրամանատարների որդիները ծառայել են Արցախի պաշտպանության բանակում:

«Ապրիլյան գործողությունների ժամանակ նրանք իրենց ստորաբաժանումների հետ կատարել են խնդիրներ: Դուք չեք կարող Արցախի Հանրապետությունում գտնել մի այնպիսի պաշտոնյայի որդու, ով ծառայած չլինի: Ծառայությունից ազատվել կարող են միայն բուժզննության արդյունքում»,-եզրափակեց Լևոն Մնացականյանը: 

armlur.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: