02/04/2025

Հունաստանում բռնկված հրդեհների զոհերի թիվը հասել է 74-ի

Հունաստանում բռնկված հրդեհների զոհերի թիվը հասել է 74-ի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Ատտիկա շրջանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքով գրանցված զոհերի թիվը հասել է 74-ի, նրանց շարքում նաև մեծ թվով երեխաներ կան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Athens-Macedonian լրատվական գործակալությունը՝ նշելով, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Հրշեջ ծառայության մամուլի խոսնակ Ստավրուլա Մալիդին հայտնել է, որ վիրավոր է 164 մեծահասակ և 23 երեխա:

Ատտիկայում հայտարարված է արտակարգ դրություն: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում եռօրյա սուգ է հայտարարել: Դատախազությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու խոշորամասշտաբ հրդեհների պատճառը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: