02/02/2025

Ալիևի խիստ նկատողությունը Զաքիր Հասանովին

Ալիևի խիստ նկատողությունը Զաքիր Հասանովին

Վերջին օրերի լարված իրավիճակի արդյունքում կրկին սրվել են Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի և ԳՇ պետի հարաբերությունները:

Արդեն երկար տարիներ է ինչ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը երազում է պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու մասին ու ամեն անգամ օգտագործում է հարմար առիթը նախարար Հասանովի մոտ թերություններ գտնելու ու դրա մասին նախագահ Ալիևին զեկուցելու: Այս անգամ առիթը հանդիսացավ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը և դա անպատասխան թողնելու Ադրբեջանի քայլը:

Քանի որ Սադիկովը հանդիսանում է նաև Ալիևի ամենամտերիմ պաշտոնյաներից մեկը, ապա նրա խոսքը լուրջ ազդեցություն է ունենում նախագահի մոտ: Առիթից օգտվելով նիստի ժամանակ ԳՇ պետը բարձրացրել է այդ հարցը ու ընթացքում Հասանովը խիստ նկատողություն է ստացել Ալիևի կողմից: Դրան զուգահեռ Ալիևը նախարարի փոխարեն հանձնարարականներ է տվել ԳՇ պետին:

 Աշոտ Ասատրյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: