02/02/2025

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով կլինի Սյունիքի մարզում

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով կլինի Սյունիքի մարզում

Տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՔՊ անդամ Սուրեն Պապիկյանն այս շաբաթվա ավարտին աշխատանքային այցով կուղևորվի Սյունիքի մարզ։

Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Մարզի համայնքների կարիքներին ու խնդիրներին վերաբերող դիմում-բողոքները արդեն կարող եք ուղարկել իմ ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ.հասցեին։ Ձեր մտահոգությունները կբարձրաձայնեմ համայնքի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ։

Տեղեկացնեմ, որ այցիս շրջանակներում հուլիսի 27-ին նախատեսվում է աշխատանքային հանդիպում Արցախի Հանրապետության պետական նախարարի և գյուղատնտեսության նախարարի, ԱԺ պատգամավորների հետ։

Հանդիպումից հետո կմասնակցեմ Վերիշեն-Ակներ վերանորոգված կամուրջի բացմանը ։

Այնուհետև մարզկենտրոնում անցկացվելիք խորհրդակցության ժամանակ կներկայացնեմ Կապանի քաղաքապետի պաշտոնակատարին։

Հաջորդ երկու օրերին մի շարք համայնքներում համայնքների ղեկավարների, ավագանու, վարչական ներկայացուցիչների և բնակիչների հետ կունենանք ճանաչողական հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկենք համայնքային խնդիրների լուծման ուղիները»,– գրառման մեջ նշել է Սուրեն Պապիկյանը։

 

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: