02/02/2025

Մեղրու համայնքապետարանում մեկնարկած ստուգումները պայմանավորված են Բաղրամյան 26-ի դիրքորոշմա՞մբ, թե՞…

Մեղրու համայնքապետարանում մեկնարկած ստուգումները պայմանավորված են Բաղրամյան 26-ի դիրքորոշմա՞մբ, թե՞…

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի կարգադրությամբ ստուգումներ են սկսվել Մեղրու համայնքապետարանում:

Թե ինչու նորանշանակ մարզպետը համայնքապետարաններում նախատեսված ստուգումները սկսել է Մեղրուց, առայժմ հայտնի չէ:

Հայտնի է մինչդեռ, որ դա մարզպետի նախաձեռնությունն է, եւ պայմանավորված չէ հուլիսի 5-ին «Մեղրի» ազատ տնտեսական գոտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Մխիթարին արված դիտողությամբ:

Հիշեցնենք՝ վարչապետը զարմացել էր, որ չեղած ազատ տնտեսական գոտում Մեղրու օրվա համայնքապետը փայ մտնելու հավակնությունը չի թաքցնում: 

Ավելի վաղ մարզպետարանը ստուգումներ էր սկսել Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամում, որի ընթացքի վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չկան: 

Իսկ քիչ առաջ հայտնի դարձավ, որ մարզպետարանը ստուգումներ է նախաձեռնել նաեւ Տաթեւի համայնքապետարանում:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: