02/02/2025

Փոմփեո․ Հյուսիսային Կորեան շարունակում է վառելիք արտադրել միջուկային ռումբի համար

Փոմփեո․ Հյուսիսային Կորեան շարունակում է վառելիք արտադրել միջուկային ռումբի համար

Հյուսիսային Կորեան շարունակում է վառելիք արտադրել միջուկային ռումբի համար՝ չնայած ապամիջուկայնացման հորդորներին: Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

«Համաձայն եմ՝ երկար ճանապարհ կա, մինչև Հյուսիսային Կորեան կատարի Միացյալ Նահանգների պահանջները», - ասել է Փոմփեոն՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի նպատակը շարունակում է մնալ Հյուսիսային Կորեայի «ամբողջական, վստահելի, անշրջելի ապամիջուկայնացումը»: Դրան հնարավոր կլինի հասնել, ըստ պետքարտուղարի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտին՝ 2021 թվականի հունվարին:

Այս տարվա հունիսի 12-ին Սինգապուրում կայացած հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը ստորագրել են հռչակագիր, ըստ որի՝ Վաշինգտոնն ու Փհենյանն աշխատելու են հարատև ու կայուն խաղաղություն հաստատելու և Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու ուղղությամբ:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: