02/02/2025

Քոչարյանի հարցաքննությունը տեսաձայնագրվելու է, բայց դա չի ենթադրում դրա հրապարակում. ՀՔԾ պետ

Քոչարյանի հարցաքննությունը տեսաձայնագրվելու է, բայց դա չի ենթադրում դրա հրապարակում. ՀՔԾ պետ

Սասուն Խաչատրյանը չբացահայտեց, թե ով է վարելու ՀՀ 2–րդ նախագահի հարցաքննությունը։

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի համար 2 մլրդ դրամի գրավը մուծել է ոչ թե Ղազարյանը, այլ ուրիշ մարդ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Իսկ, թե ով` չհայտնեց:

«Հայտնի մարդ չէ, այս պահին նույնիսկ չեմ էլ հիշում, թե ով է»,- ասաց նա:

Թե ով է այսօր վարելու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը, ևս չբացահայտեց: Բայց խոստացավ, որ այն տեսագրվելու է:

«Ունենք որոշում` տեսագրելու մասին: Բայց դա չի նշանակում, թե այն հանրայնացվելու է: Տեսագրությունը կցվելու է քրեական գործին` որպես բաղկացուցիչ մաս»,- ասաց Խաչատրյանը:

Հիշեցնենք`ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էՀՔԾ Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվելու:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա գտնվում է արտերկրում և մինչև հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ:

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: