02/02/2025

Հայաստանի հեռավոր մարզերի երեխաները համաշխարհային մրցույթում կներկայացնեն իրենց ռոբոտին

Հայաստանի հեռավոր մարզերի երեխաները համաշխարհային մրցույթում կներկայացնեն իրենց ռոբոտին

Նախորդ անգամ Հայաստանի թիմի ելույթը հաջողվեց. մեր թիմը մրցում էր ավելի քան 150 երկրի ներկայացուցիչների հետ ու բրոնզե մեդալներ նվաճեցին։

Հայկական թիմը կմասնակցի Մեխիկոյում կայանալիք First Global ռոբոտների մրցույթին։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Մրցույթը տեղի կունենա օգոստոսի 16–18–ը։ 160 երկրից ժամանած երիտասարդները պետք է ռոբոտ հավաքեն` օգտագործելով իրենց կոնստրուկցիան ու սեփական ալգորիթմը։ Ռոբոտը պետք է կարողանա խորանարդիկներից կոնստրուկցիաներ հավաքել, արևային մարտկոցներ տեղադրել ու հողմային էլեկտրակայան կառուցել։

Թիմը հավաքել են Երևանում ու մարզերում գործող «Արմատ» ինժեներային լաբորատորիաների ուսանողներից։

Նախորդ տարի Վաշինգտոնում անցկացվող մրցույթին մեկնել էին Երևանի «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները։

Այս տարի մասնակիցներից չորսը մարզերից են` երկու դպրոցական Սիսիանից, մեկ դպրոցական աղջիկ Գորիսից ու մեկ դպրոցական Արծվաբերդից։

Նշենք, որ հանրապետությունում ավելի քան 200 «Արմաթ» դպրոցական լաբորատորիա կա, որտեղ երեխաները դասերից հետո ինժեներիա ու ծրագրավորում են սովորում։

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: