02/02/2025

Խայտառակություն է. Փաշինյանն անդրադարձել է զորակոչի ընթացքում կաշառք տալու դեպքերին

Խայտառակություն է. Փաշինյանն անդրադարձել է զորակոչի ընթացքում կաշառք տալու դեպքերին

Փաշինյանն անդրադարձել է ընթացող ամառային զորակոչի ընթացքում շարունակվող կաշառքի դեպքերին:

Զորակոչի ոլորտում չարաշահումները շարունակվում են: Այսօր կառավարության նիստում, պարտադիր զինծառայությունից ու ամառային զորակոչից տարկետում տրամադրելու մի քանի որոշման նախագծերի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ուղղակի խայտառակություն է, երբ մեզ պես երկրում պաշտոնյաների կողմից կարող են նման չարաշահումներ տեղի ունենալ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` առավել զարմանալի է, երբ այդ չարաշահումները շարունակվում են բազմաթիվ քաղաքական հայտարարություններից հետո: «Մարդկանց թվում է, թե մենք կատակ ենք անո՞ւմ, չեմ հասկանում: Այսքան հայտարարում ենք, ասում ենք, էլի գնում են կաշառք են տալիս, կաշառք են վերցնում, վերջում ձերբակալվում են, ասում` վայ էս ինչ եղավ: Եղավ այն, ինչ պիտի լիներ ու լինելու է»,- ասաց Փաշինյանը` շեշտելով` կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու:

Վարչապետը նաև նշեց, որ դատաիրավական համակարգը լրջագույն վերափոխում է ապրում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնեց, որ զորակոչը նորմալ է ընթանում:

 

armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: