02/02/2025

Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը մեծ է․ Հայաստանի վարչապետ

Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը մեծ է․ Հայաստանի վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում պնդել է, թե Ադրբեջանի հետ պատերազմի հավանականությունը մեծ է:

«Այժմ մեր տարածաշրջանում շատ լարված իրադրություն է, ես նկատի ունեմ Ադրբեջանի քաղաքականությունը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով․ - «Պատերազմի շատ մեծ հավանականություն կա, և ես ասել եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք դրան»:

Խոսելով ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին՝ Հայաստանի վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ «Ռուսաստանն ունի բոլոր լծակներն ու հնարավորությունները՝ պատերազմ թույլ չտալու»: «Ես չեմ կարող որևէ կերպ հավատալ, որ մեր ռազմավարական դաշնակիցը, մեր դարավոր եղբայրն ու ընկերը թույլ կտա պատերազմ», - ասել է Նիկոլ Փաշինյանը ռուսական ռադիոկայանին:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: