02/02/2025

Առաջին հարցաքննությունն ավարտվեց․ Քոչարյանի շուրջ օղակը սեղմվում է

Առաջին հարցաքննությունն ավարտվեց․ Քոչարյանի շուրջ օղակը սեղմվում է

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը: Այն տևել է մի քանի ժամ, որից հետո Քոչարյանը թիկնազորի ուղեկցությամբ հեռացել է հետնամուտքից։ Ուշագրավ է, որ Քոչարյանի հետ գրեթե զուգահեռ ՀՔԾ շենքում է եղել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զբաղեցրել է Երևանի կայազորի պետի պաշտոնը։ Դժվար չէ կանխատեսել, որ Քոչարյանի ու Խաչատուրովի համաժամանակյա այցը ՀՔԾ կանխատեսելի էր, ինչի մասին մենք գրել ենք դեռ շաբաթներ առաջ։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Քոչարյանի ու Խաչատուրովի, այսպես կոչված, բարիկադային համերաշխությունը գրեթե չի կարող ներազդել ՀՔԾ մարտավարության վրա, որի տրամաբանությունը հանգում է նրան, որ երկրորդ նախագահը շատ շուտով հայտնվելու է իրավական շրջափակման մեջ, այլ խոսքով՝ մեղադրյալի, իսկ գուցե նաև ազատազրկվածի կարգավիճակում։

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: