02/02/2025

Սա իրավական վակխանալիա է և քաղաքական տեռոր. Արմեն Աշոտյանը Ռոբերտ Քոչարյանի գործի մասին

Սա իրավական վակխանալիա է և քաղաքական տեռոր. Արմեն Աշոտյանը Ռոբերտ Քոչարյանի գործի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ՀՔԾ ներկայացրած մեղադրանքը՝ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «քաղաքական տեռոռ» է համարում։
«Չէ, սա վենդետտա չի։ Սա իրավական վակխանալիա է և քաղաքական տեռոր», - Facebook-ի իր էջում գրել է Ա.Աշոտյանը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, Aysor.am-ին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նշենք, որ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը երկրորդ մեղադրյալն է: Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը սակայն Հայաստանում չէ և հետախուզման մեջ է։

HayNews.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: