02/02/2025

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը քննող դատական նիստը հետաձգվեց մինչև 1:30

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը քննող դատական նիստը հետաձգվեց մինչև 1:30

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացող նիստը, որտեղ քննվում էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը, հետաձգվեց մինչև 1:30:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանն ասաց, որ խնդիր կա Ռոբերտ Քոչարյանին ծանուցելու հետ կապված:

«Պարզ չէ՝ որն է հրատապության խնդիրը, հիմա կփորձենք պարոն Քոչարյանին ծանուցել»,- ասաց նա:

Փաստաբանը շեշտեց, որ Քոչարյանը մինչ այս չի խուսափել հարցաքննությունից: Նա մեղադրանքի օբյեկտիվության հետ կապված գնահատական չտվեց՝ ասելով, որ դեռևս մյուս փաստաբանների հետ քննարկում կիրականացնեն, հետո մանրամասն կներկայացնեն:

Նա չհստակեցրեց՝ արդյոք կտեղեկացնի Ռոբերտ Քոչարյանին՝ նկատելով, որ ժամը 9-ից հետո որևէ մեկին չի զանգում:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատականի նիստին չի ներկայացել, քանի որ դեռևս ծանուցում չի ստացել:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: