02/02/2025

Արդար դատաքննության իրավունքը մենք պարտավոր ենք երաշխավորել և ապահովել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլ նաև բոլորի համար. Արտակ Զեյնալյան

Արդար դատաքննության իրավունքը մենք պարտավոր ենք երաշխավորել և ապահովել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլ նաև բոլորի համար. Արտակ Զեյնալյան

Հայաստանում բոլորը պետք է ունենան արդար դատաքննության իրավունք, անկախ անձանցից, անկախ որևէ այլ հատկանիշից. «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է ակնկալել արդար դատաքննություն՝ ասել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Մենք պարտավոր ենք երաշխավորել և ապահովել արդար դատաքննության իրավունքը՝ իր բոլոր էլեմենտներով ու բաղադրատարրերով, բոլորի համար»,-ասել է նա:

Հարցին, թե ՍԴ որոշման մասին խոսելով՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այդ դեպքում Սահմանադրական դատարանի որոշումը պետք է չեղյալ համարվի, Արտակ Զեյնալյանը պատասխանել է, որ ՍԴ որոշումը կոնկրետ չի վերաբերում այն մեղադրանքին, որ առաջադրվել է Ռոբերտ Քոչարյանին: «Դա վերաբերում էր ընտրության արդյունքներին, դեպքերին գնահատական չի տրվել ՍԴ որոշմամբ»,-ասել է նա:

Զեյնալյանը նշել է, որ «Մարտի 1-ի» գործի վերաբացման ընթացքին չի հետևում, այն իր ենթակայության տակ չէ, և տեղյակ է այնքանով, որքանով որ մամուլն է հրապարակում:
 
tert.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: