02/02/2025

Պուտինը մասնակցել Է BRICS-ի երկրների ղեկավարների հանդիպմանը

Պուտինը մասնակցել Է BRICS-ի երկրների ղեկավարների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 27-ին Յոհաննեսբուրգում մասնակցել Է BEICS-ի երկրների ղեկավարների հանդիպմանը, որտեղ քննարկվել են կազմակերպության զարգացման հարցերը եւ գործընկերության գերակայությունները, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը: Միջոցառմանը նաեւ ներկա Էին Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը, Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավար Սիրիլ Ռամաֆոսան, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Հանդիպումն անցել Է մամուլի համար փակ ռեժիմով:

Ինչպես հայտարարել Է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, BRICS-ի պետությունների ղեկավարները պատրաստվել են քննարկելու միավորման հետագա կատարելագործման քայլերը, քաղաքականության, անվտանգության, առեւտրի ոլորտում համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ գործողությունների համակարգումը տարածաշրջանային հիմնախնդիրների ուղղությամբ, ներառյալ իրավիճակը Սիրիայում եւ ամբողջությամբ վերցված Մերձավոր Արեւելքում, Կորեական թերակղզու եւ իրանական միջուկային ծրագրի շուրջը ծագած իրադրության կարգավորումը:

Այնուհետեւ գագաթնաժողովի ծրագրով BRICS-ի ղեկավարները հանդիպում կանցկացնեն հրավիրված պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ, որը տեղի կունենա աշխատանքային նախաճաշի ձեւաչափով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: