02/02/2025

Ստեփանավանում, Կապանում, Արմավիրի և Արագածոտնի մարզերում ջրանջատում կիրականացվի

Ստեփանավանում, Կապանում, Արմավիրի և Արագածոտնի մարզերում ջրանջատում կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: « Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Ստեփանավանում, Կապանում, Արմավիրի և Արագածոտնի մարզերում ջրանջատումների մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից, պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 1-ի ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 2-ը ժամը 10.00-ը կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը՝ բացառությամբ Գործարանային փողոցի:

Հուլիսի 31-ի ժամը 11.00-ից մինչեւ օգոստոսի 1-ը ժամը 11.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Ձախ ափի պետական հատվածի՝ Պրոմեթևս, Ռումինական, Դեսին, Ամերիկական և Վիրահայոց թաղամասերի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը:

Կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

Արմավիրի մարզի՝  Արշալույս, Ֆերիկ, Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Խորոնք, Արտիմեդ գյուղեր եւ Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամաս,

Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղեր:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: