02/02/2025

Ողբերգական վթար Սյունիքում. 26-ամյա վարորդը տեղում մահացել է

Ողբերգական վթար Սյունիքում. 26-ամյա վարորդը տեղում մահացել է

Սյունիքի մարզում ողբերգական վթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 27-ին ժամը 17։30-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ 26-ամյա Արայիկ Միրզոյանը իր վարած Mercedes մակնիշի 17 CG 177 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 378 կմ հատվածում բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին եւ շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում, մասամբ փակելով երթեւեկելի գոտին։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ փրկարար ծառայության Մեղրիի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

news.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: