02/02/2025

Խաչատուրովն անձեռնմխելի է ընդունող երկրի տարածքում, Հայաստանի համար նա անձեռնմխելի չէ

Խաչատուրովն անձեռնմխելի է ընդունող երկրի տարածքում, Հայաստանի համար նա անձեռնմխելի չէ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն անձեռնմխելի է ընդունող երկրի տարածքում, ուղարկող երկրի համար նա անձեռնմխելի չէ, այս դեպքում ուղարկող երկիրը Հայաստանն է:

Խաչատուրովի դիվանագիտական անձեռնամխելիության մասին Վիեննայի միջազգայնագրի համապատասխան հոդվածը՝ վերը նշված բովանդակությամբ,  իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է Արա Պապյանը.

«Ըստ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի միջազգայնագրի (1961) 31-րդ հոդվածի 4-րդ կետի, դիվանագիտական գործակալը օգտվում է անձեռնամելիությունից միայն ընդունող երկրի տարածքում: Նա անձեռնամխելի չէ ուղարկող երկրի համար:

Տվյալ դեպքում ուղարկող երկիրը Հայաստանն է:

Vienna Convention on Diplomatic Relations

1961

Article 31

4.The immunity of a diplomatic agent from the jurisdiction of the receiving State does not exempt him from the jurisdiction of the sending State», - ասված է մեջբերման տեքստում:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը այսօր ՀԺ-ի հետ զրույցում հայտնել էր, որ Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում իրականացվել:

Ըստ Պողոսյանի,  առկա է համաձայնագիր՝ ստորագրված 6 անդամ պետությունների ղեկավարների կողմից, որը ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 6-ին, համաձայն որի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւ ՀԱՊԿ պաշտոնատար անձինք, ենթակա են պաշտպանության այն պահից, երբ անցել են իրենց պարտականությունների կատարմանը: Ըստ տվյալ համաձայնագրի 19-րդ հոդվածի՝ գլխավոր քարտուղարը պաշտոնատար անձինք եւ նրանց ընտանիքի անդամները օգտվում են առավելություններից եւ անձեռնմխելիությունից, որը սահմանված է հենց  տվյալ համաձայնագրով:

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով, նրան կալանավորելու համար նախաքննական մարմնին միջնորդությունէ ներկայացվել:

armtimes.com

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: