02/02/2025

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը բողոքարկելու ենք. փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը բողոքարկելու ենք. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբանները պատրաստվում են բողոքարկել կալանավորման որոշումը: Այս մասին որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռուբեն Սահակյանը:

Նա նաեւ հավելեց, որ իր պաշտպանյալը հանգիստ է արձագանքել կալանավորման որոշմանը. «Ռոբերտ Քոչարյանը շատ հանգիստ արձագանքեց կալանավորման որոշմանը: Որեւէ հայտարարություն չի արել»:

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ 2 ամիս ժամկետով կալանավորեց Մարտի 1-ի գործով մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

news.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: