02/02/2025

Յուրի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի

Յուրի Խաչատուրովը գրավի դիմաց ազատ կարձակվի

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրաարակել է «Մարտի 1»-ի գործով մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության հարցով որոշումը: Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով՝ դատարանն իր պաշտպանյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի է համարել գրավը:

Փաստաբանը չցանկացավ նշել գրավի գումարի չափը, սակայն ասաց, որ ահռելի գումար չէ. «Այլընտրանքային խափանման միջոց է: Ահռելի գումար չի, ինչը հասարակության մեջ հայտնի էր վերջին իրադարձությունների հետ կապված, որ կիրառվեց: Ընդունելի, սովորական, մյուս գործերով ընդունելի գումար է»:

Լրագրողի ճշտող հարցին, այսինքն՝ 5 մլն դրա՞մ, փաստաբանը պատասխանեց. «Մոտավորապես»:

Միհրան Պողոսյանը նաեւ ասաց, որ որոշումը դեռեւս ամբողջությամբ չի որոշել, այդ պատճառով չի կարող հստակ խոսել անձեռնմխելիության մասին: «Սակայն եթե կայացվել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու որոշում, ապա միանշանակ անձեռնմխելիության հարցի պատնեշն անցել է դատարանը»:

Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաեւ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին:

Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդես է եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում:

news.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: