02/02/2025

«Ո՞ւմ կողմից է պատվերը, բնական է, չեմ կարող ասել, չեմ կարող բարձրաձայնել». Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն իր պաշտպանյալի կալանավորման մասին

«Ո՞ւմ կողմից է պատվերը, բնական է, չեմ կարող ասել, չեմ կարող բարձրաձայնել». Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն իր պաշտպանյալի կալանավորման մասին

«Եթե մարդուն մեղադրում ես, ապա մեղադրիր օրենքի շրջանակներում, եթե մարդուն ուզում ես կալանավորել, ապա բարի եղիր՝ օրենքի տառին համապատասխան կազմակերպիր քո գործողությունները: Եթե անձը, ենթադրենք, կատարել է մեղմ արարք, իրեն ավելի խիստ պատասխանատվութուն կամ ավելի այլ բովանդակություն ունեցող մեղադրանք մի՛ առաջադրիր: Դա եղել է և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, և՛ Ռոբերտ Քոչարյանի օրոք, և՛ Սերժ Սարգսյանի օրոք, եղավ նաև թավշյա հեղափոխությանից հետո»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալի կալանավորման հարցին:

«Թավշյա հեղափոխութունից հետո, ես հույս ունեի, որ հեշտ կլինի աշխատել, այսօր փարատվել են իմ հույսերը: Նման հույս չի կարող լինել առաջիկայում, եթե պարոն վարչապետը ձեռքը չխփի սեղանին և ասի՝ էս ի՞նչ եք անում...: Ես եկել եմ, որ մարդիկ հավատան ինձ, իսկ դուք, ինչպես հաճախ մամուլում և ֆեյսբուքում են գրում, դանա՞կ եք խրում իմ թիկունքից, ինչո՞ւ եք ապօրինություն անում»:

Ռուբեն Սահակյանը հայտարարել է, որ այն ինչ կատարվեց պատվեր է: «Ո՞ւմ կողմից է պատվերը, բնական է, ես չեմ կարող ասել, ենթադրել կարող եմ, բարձրաձայնել՝ ոչ: Ես կարծում եմ, որ մեղավորները գտնվում են Գլխավոր դատախազությունում, ՀՔԾ-ում»,- ասել է փաստաբանը:

mamul.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: