02/02/2025

ԿԳՆ-ն կվերանայի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը

ԿԳՆ-ն կվերանայի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը

Կրթության և գիտության նախարարությունը հնարային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը:

Այս որոշման նախագծով հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերի վերանայում, աշխատաշուկայի պահանջներին առավել համապատասխանեցում է նախատեսվում:

Նախագծի հիմնավորման համաձայն, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունները և որակավորումները ձևավորվում են առաջին հերթին հիմք ընդունելով աշխատաշուկայի պահանջները և կարիքները: Դրանք որոշակիացվում են նույն շուկայի ծավալի և կառուցվածքի հիման վրա: Խոշոր գործատուների մոտ աշխատանքի բաժանումը բերում է այն բանին, որ որակավորումները առավել դետալացվում են և առաջանում են ամբողջական որակավորման առավել մանր միավորներ: Միջին և փոքր տնտեսություններում այսպիսի դետալացման անհրաժեշտություն չկա և նույն մասնագետը իրականում կատարում է մի քանի հարակից որակավորումներին վերաբերող գործողություններ: Որոշման նախագծով հիմանականում վերանայվել են գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մասնագիտությունները, որոշ մասնագիտությունների գծով ավելացվել է (ըստ ճյուղերի) բառերը, ինչը հնարավորություն կտա հետագայում նշյալ մասնագիտությունների գծով կրթության և գիտության նախարարության կողմից հաստատել մասնագիտացումներ: Նախագծով նաև լրացվել է նոր մասնագիտություններ, որոնք պահանջարկված են աշխատաշուկայում, ինչպես նաև խմբագրվել է ցանկում եղած անճշտությունները:

 

Իրավաբան.net

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: