02/02/2025

Իսպանիայում մումիաների անսովոր թանգարան են բացել

Իսպանիայում մումիաների անսովոր թանգարան են բացել

Իսպանական Կինտո շրջանում՝ Ասունսիոն եկեղեցու շենքում անսովոր ցուցահանդես է բացվել` բնական մումիաների թանգարան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Euromag-ին:

Բոլոր մումիաները հայտնաբերվել են հենց այդտեղ, եկեղեցու պեղումների ժամանակ, եւ դրանք պահպանվել են բնական ճանապարհով՝ առանց մարդու միջամտության

Ասունսիոն եկեղեցին պատմամշակութային հուշարձան է, եւ վերջին երեք տարիների ընթացքում այստեղ ստեղծվել է նոր թանգարան: Մումիաներից բացի, ցուցահանդեսում ներկայացված են նույն գերեզմաններում լավ պահպանված գտածոները` հագուստ, կոշիկ, զարդեր եւ այլ իրեր:

news.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: