02/02/2025

Բազմահազարանոց ցույցեր Ռուսաստանում՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ

Բազմահազարանոց ցույցեր Ռուսաստանում՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ
Ռուսաստանի տարբեր շրջաններում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ցույցերի:
Այսօրվա ցույցերի կազմակերպիչն է եղել Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը: Բողոքի ակցիաներին են միացել նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու աջակիցները և մի քանի այլ շարժումներ:

Ակցիայի կազմակերպիչները բեմից հայտնել են, որ Սախարովի պողոտայում այսօրվա ցույցին հավաքվել է շուրջ 100 հազար մարդ, սակայն դիտորդները հաղորդում են, որ իրականում նրանց թիվը եղել է շուրջ 12 հազար: Իսկ ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն՝ Սախարովի հրապարակում մարդկանց թիվը չի գերազանցել 6500-ը:

Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների համաձայն՝ տղամարդկանց կենսաթոշակային տարիքը 60-ից պետք է դառնա 65, իսկ կանանցը՝ 55-ից 65:

Կառավարության այս նախաձեռնությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել Ռուսաստանում: Նախաձեռնության քննադատները պնդում են, որ Ռուսաստանի մի շարք շրջաններում կենսաթոշակի անցնելու տարիքը գերազանցում է կյանքի միջին տևողությունը, այսպիսով, շատերը նույնիսկ չեն էլ հասնում կենսաթոշակային տարիքի:

haynews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: