02/02/2025

Արա Մինասյանը ազատվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ տնօրենի պաշտոնից

Արա Մինասյանը ազատվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ տնօրենի պաշտոնից

Արա Մինասյանը ազատվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից. Ֆեյսբուքում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ տնօրենը ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։ Նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա օրենքով սահմանված կարգով, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։ Մանրամասները հաջորդիվ», - գրել է նախարարը:

Այսօր ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում գերատեսչության ուսումնասիրությունների արդյունքներով՝ պետությանը հասցվել է 545 միլիոն դրամի վնաս:

civilnet.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: