02/02/2025

Վարուժան Ավետիսյանի մոր նամակը՝ որդու ծննդյան տոնի կապակցությամբ

Վարուժան Ավետիսյանի մոր նամակը՝ որդու ծննդյան տոնի կապակցությամբ

«Սասնա Ծռերի» խոսնակ Սյուզան Սիմոնյանը Ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Վարուժան Ավետիսյանի մոր նամակը.

ՍՊԱՍՈՒՄ․․․

Վարուժան ջան, դու ծնվեցիր հուլիսի 28֊ին՝ արևածագին, արևի պես պայծառ ու լուսավոր, շնորհավոր ծնունդդ, իմ գանձ։ Բայց գանձը պետք է լինի գանձարանում, այսինքն իր ժողովրդի հետ, ոչ թե բանտում։ Չէ՞ որ դու պայքարում էիր, և հիմա էլ որպես ռազմագերի՝ բանտից շարունակում ես պայքարել քո ժողովրդի բարօրության համար։
     Բալես, ես քեզանից սովորել եմ համբերել, ոչինչ միասին համբերում ենք։ Անհնար է նկարագրել ինչ դժվարությամբ և սպասումով է անցնում յուրաքանչյուր օրը։ Բայց, այնուամենայնիվ սպասում եմ, թե ե՞րբ կբացվեն այդ գոց դռները, դու դուրս կգաս ու ես կգրկեմ քեզ։

Քո մայր՝ Ռոզա

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: