02/02/2025

ՔՊ-Ի ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ Է

ՔՊ-Ի ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ Է

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է է: Այս մասին այսօր կայացած ՔՊ կուսակցության վարչության նիստի ավարտին հայտարարեց ՔՊ կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Նա բոլորին կոչ արեց սատարել Հայկ Մարությանի թեկնածությունը: Սիմոնյանը, միաժամանակ, նշեց, որ «Ելք» դաշինքի ձեւաչափով ընտրություններում հանդես գալու հարց չի քննարկվել:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի 4 թեկնածու ուներ՝ Ալեն Սիմոնյան, Հայկ Մարության, Զարուհի Բաթոյան եւ Սրբուհի Ղազարյան:

Նշենք, որ Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հրաժարական դիմում էր ներկայացրել Երեւանի քաղաքապետի պաշտոնից: Երեւանի ավագանին հուլիսի 16-ին չկարողացավ քաղաքապետ ընտրել. քվորում չկար, քանի որ ՀՀԿ-ն ու «Ելքը» թեկնածու չէին առաջադրել եւ բոյկոտել էին նիստը:

hraparak.am

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: